copy image url
Արտաքին 8 ժամ առաջ - 11:33 30-06-2026

Ռամզան Կադիրովի որդին Range Rover-ով կոպտորեն խախտել է երթևեկության կանոնները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի 18-ամյա որդին՝ Ադամ Կադիրովը, հերթական աղմկահարույց սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Range Rover մակնիշի ավտոմեքենան վարելիս երթևեկության մի քանի կոպիտ ու վտանգավոր խախտումներ խախտումներ է թույլ տալիս:

Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ 13 վայրկյան տևողությամբ կադրերում հստակ երևում է, թե ինչպես է Կադիրովի որդին ղեկին գտնվելիս անօրինական կերպով օգտվում բջջային հեռախոսից, ապա մեքենայով հատում կրկնակի հոծ գիծն ու դուրս գալիս հանդիպակաց գոտի, իսկ հոլովակի վերջում բնակավայրում, որտեղ առկա է 50 կմ/ժ արագության սահմանափակման նշան, մեքենայի արագությունը հասցնում է ռեկորդային՝ 112 կմ/ժ-ի:

Իրավաբանները փաստում են, որ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նմանատիպ ագրեսիվ ձևով վարելը ու հանդիպակաց գոտի դուրս գալը միանշանակ պատժվում են վարորդական իրավունքից զրկմամբ, սակայն Չեչնիայի էլիտայի նկատմամբ իրավապահ մարմինները ավանդաբար կատարյալ անգործություն են ցուցաբերում։

Այս սկանդալային դրվագը տեղի է ունենում Կադիրով կրտսերի մասնակցությամբ ավելի վաղ գրանցված մեկ այլ՝ շատ ավելի ողբերգական միջադեպի ֆոնին, քանի որ դեռևս հունվարի կեսերին Գրոզնիում լուրջ ավտովթար էր տեղի ունեցել նրա մասնակցությամբ: Այդ օրերին Ադամ Կադիրովի վարած մեքենան մեծ արագությամբ հարվածել էր ճանապարհային արգելապատնեշին, ինչի պատճառով նրան ուղեկցող թիկնազորի մեքենաները շղթայաբար բախվել էին միմյանց, և որ ամենասարսափելին է՝ Կադիրովների ավտոշարասյունը մխրճվել էր մեկ այլ քաղաքացիական մեքենայի մեջ, ինչի հետևանքով այդ մեքենայի վարորդը տեղում մահացել էր, սակայն չեչենական իշխանություններն ամեն կերպ կոծկել էին այդ հանցագործությունը՝ ապահովելով հերթական բացարձակ անպատժելիությունը:


Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
22:49 Արթիկի փոխքաղաքապետը հեռանում է․ 4 տարի անց են պարզել, որ ՔՊ-ի հետ համակարծիք չեն
21:07 Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
19:51 Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն Թորոսյան