Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 23 ժամ առաջ - 18:00 29-06-2026

Տիգրան Ավինյանի կնոջ 58 մլն դրամ փոխառություններն «անհետացել են»

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ն ուսումնասիրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2024 և 2025 թվականների տարեկան հայտարարագրերը և դրանցում ուշագրավ փոփոխություններ նկատել։

Պահլավունու՝ 2024 թվականի տարեկան հայտարարագրի «Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնում արձանագրված է եղել չորս զրոյական տոկոսադրույքով փոխառություն՝ համապատասխանաբար 12 մլն դրամ, 32․5 մլն դրամ, 9․5 մլն դրամ և 4․5 մլն դրամ չափերով՝ ձևավորելով 58․5 մլն ՀՀ դրամի ընդհանուր ֆինանսական պարտավորություն։ Վարկատուների անունները և նպատակային նշանակությունը նշված են եղել «Պաշտպանված» կարգավիճակով։



2025 թվականի տարեկան հայտարարագրի նույն բաժնում նախորդ տարում արձանագրված փոխառություններից և ոչ մեկը ներառված չէ։ Աղյուսակի տվյալների դաշտում նշված է՝ «Տվյալներ չկան»։


Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց Մարիամ Պահլավունու հետ: Մեր հարցին, թե իր 2024թ. տարեկան հայտարարագրում նշված 58 մլն դրամ ընդհանուր ծավալով չորս փոխառությունները 2025թ. հայտարարագրում արտացոլված չեն, ինչպե՞ս է կարողացել 1 տարում մարել այդ պարտավորությունները՝ Տիգրան Ավինյանի կինը պատասխանեց, որ ներկա պահին հստակ չի կարող խոսել թվերի մասին, սակայն հերքեց նման պարտավորությունների առկայությունը։

«Չգիտեմ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, պետք է նայեմ թվերը, որպեսզի հստակ պատասխան տամ։ Ես չգիտեմ, թե ինչ վարկի մասին է խոսվում, անձնակա՞ն վարկի․․․ ես 50 միլիոն դրամի անձնական վարկ չեմ ունեցել։ Այս պահին տեղս հարմար չէ և չեմ կարող երկար խոսել այս թվերի մասին, բայց ես անցած տարի այդպիսի չափով վարկ չեմ ունեցել և, առավել ևս, չեմ մարել»,- պարզաբանեց նա։

Եթե այս հրապարակումից հետո Մարիամ Պահլավունին լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու ցանկություն ունենա՝ Oragir.News-ը պատրաստ է լսել և հրապարակել դրանք։

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
22:49 Արթիկի փոխքաղաքապետը հեռանում է․ 4 տարի անց են պարզել, որ ՔՊ-ի հետ համակարծիք չեն
21:07 Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան
18:00 Տիգրան Ավինյանի կնոջ 58 մլն դրամ փոխառություններն «անհետացել են»
18:32 Բարով ես ծնվել, իմ ամենամեծ սեր. Լուիզա Ղամբարյանը շնորհավորել է դստեր տարեդարձը