ՔՊ վարչության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր և դեռևս գործող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև որևէ անձնական խնդիր չկա։
Վարչապետի խոսքով՝ Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության հարցը դեռ կքննարկվի՝ նրա և թիմի հետ։
Փաշինյանն ընդգծել է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների փորձը քաղաքական կարևոր կապիտալ է։