copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 11:54 28-06-2026

Ոչ լեգիտիմ իշխանություն ունենալը նշանակում է պետության անկում. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Լեգիտիմության պակասը և հանրային համերաշխության ճգնաժամը նվազեցնում են պետության ուժն ու կարողությունները առնվազն 30%-ով։

Իսկ եթե այն դիտարկենք CNP-ի տեսանկյունից, ապա Լեգիտիմության (Le), կառավարման արդյունավետության (Ge), հանրային համերաշխությունը (որպես ինդեքս կարելի է վերցնել Trust Government index) կազմում են պետության ոչ նյութական ուժի ամենակարևոր բաղադրիչները, որոնք ո'չ թե գումարվում, այլ բազմապատկվում են նյութական բաղադրիչների գումարին։

Եթե արտադրյալներից թեկուզ մեկը 0 է, նշանակում է պետության ուժն էլ ձգտում է 0-ի։ Հետևաբար Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանություն ունենալը, կամ հանրային համերաշխության 0-ացումը հավասար է պետության ուժի 0-յացմանը, իսկ դա նշանակում է պետության անկում։

Խնդիրը անձերի մեջ չէ, այլ պետության ապագայի մասին։
Մտածե՛ք այդ մասին...