Ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների նամակների և հարցումների՝ հայտնում ենք, որ շուտով մեկնարկելու է թափառող շների ստերջացման հերթական ծրագիրը․ հայտնում են Իջևանի համայնքապետարանից։
«Աշխատանքների ձգձգումը կապված է եղել նախորդ մրցույթների չկայանալու պատճառով։
Այժմ ունենք հաղթող կազմակերպություն, որն առաջիկա օրերին կսկսի իրականացնել ծրագիրը։
Աշխատանքների մեկնարկին զուգահեռ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։