Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 14:02 23-08-2026

Դանիացի ժամկետային զինծառայողներին առաջին անգամ ուղարկել են Գրենլանդիա

Դանիացի ժամկետային զինծառայողներին առաջին անգամ ուղարկել են Գրենլանդիա՝ օպերատիվ ծառայության համար։ Arctic Endurance զորավարժությունների ընթացքում նրանք պետք է ոչ միայն կատարեն ռազմական առաջադրանքներ, այլև սովորեն գործել անսովոր արկտիկական լանդշաֆտում։

Օգոստոսի սկզբին Շլեզվիգի հետևակային գնդի 11-ամսյա ծառայություն անցնող զինծառայողների առաջին խումբը ժամանել է Գրենլանդիա, հաղորդում է Դանիայի զինված ուժերի մամուլի ծառայությունը։

Զինվորների մի մասին տեղակայել են Կանգերլուսուակում, մյուս մասին՝ Նուուկում։ Հետագայում ստորաբաժանումները կփոխվեն տեղերով և օպերատիվ առաջադրանքներ կկատարեն երկու շրջաններում էլ։

Ժամկետայինների համար սա առաջին հնարավորությունն է մասնակցելու օպերատիվ ծառայության անմիջապես Գրենլանդիայում։ Այս պրակտիկան դարձել է զինվորական ծառայության երկարացված տևողության նոր ծրագրի մի մասը, որը ներդրվել է Դանիայի 2024–2033 թվականների պաշտպանական համաձայնագրի շրջանակում։

Ամենից շատ դիտված