Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:43 26-06-2026

Սա վախեցած բռնապետիկի կեցվածք է. Փաշինյանը գիտի, որ չի հաղթել. Լևոն Զուրաբյան

Մերի Հակոբյան

Լրագրող

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գնահատմամբ՝ Հայաստանում իշխանության գործողությունները վկայում են բռնաճնշումների միջոցով իշխանության պահպանման փորձի մասին։

Oragir.News-ի հետ զրույցում նա նշեց, որ ընտրություններից հետո իշխանությունը պետք է փորձեր քաղաքական երկխոսություն կառուցել, սակայն, նրա խոսքով, իրականում զբաղված է ընդդիմության նկատմամբ ճնշումներով։

«Եթե ընտրություններից հետո իշխանությունը իսկապես հաղթած լիներ ժողովրդավարական ընտրություններում, ապա պետք է կամուրջներ կառուցեր քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընդդիմության հետ։ Սակայն տեսնում ենք հակառակ պատկերը՝ ընդդիմության վրա ճնշումներ, տարբեր տեսակի ձերբակալություններ և հալածանքներ։ Սա վախեցած բռնապետիկի կեցվածք է»,– ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը գիտակցում է, որ հասարակության վստահությունն ամբողջությամբ իր կողմում չէ, և փորձում է պահպանել դիրքերը ճնշումների միջոցով։

«Իշխանությունը շատ լավ գիտի, որ իր վրա հասարակության լիարժեք աջակցություն չկա, և իր դիրքերը կարող են պահպանվել միայն ճնշումների միջոցով։ Հետևաբար, հանրության մեջ հակադրությունը միայն ուժեղանալու է»,– նշեց նա։

Զուրաբյանը ընդգծեց, որ ընդդիմության համար պայքարի հիմնական գործիքները պետք է լինեն ինչպես փողոցային շարժումը, այնպես էլ խորհրդարանական աշխատանքը՝ մանդատների արդյունավետ օգտագործման դեպքում։

«Մանդատները քաղաքական գործիք են։ Եթե վստահություն կա, որ դրանք չեն օգտագործվելու իշխանության կողմից վերահսկողություն ապահովելու համար, ապա դրանք պետք է վերցվեն և օգտագործվեն բացառապես քաղաքական պայքարի նպատակով։ Բայց եթե այդ վստահությունը չկա, ապա դա պետք է լինի յուրաքանչյուր ուժի որոշումը»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի