Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 19:46 26-06-2026

Իշխանափոխություն լինելու է՝ անկախ ամեն ինչից. ժողովուրդն է դա ուզում. Մենուա Սողոմոնյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ իշխանափոխությունն անխուսափելի է և տեղի է ունենալու՝ անկախ առկա ճնշումներից։

«Իշխանափոխությունն անհրաժեշտություն է, և ժողովուրդը ցանկանում է, որ այն տեղի ունենա։ Քաղբանտարկյալների առկայությունը, հասկանալի է, նաև վախի մթնոլորտ ձևավորելու նպատակ ունի, սակայն, ինչպես տեսնում եք, այստեղ բազմաթիվ մարդիկ են հավաքվել, ովքեր հաղթահարում են այդ վախը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ ճնշումներն ու կալանավորումները չեն կարող կանգնեցնել սկսված պայքարը։

«Ավետիքին կալանավորել են, մենք ենք գալիս, մեզ կկալանավորեն՝ ուրիշները կգան։ Այս պայքարը չի կարող բռնությամբ ճնշվել, չի կարող լռեցվել»,- նշեց նա։

Սողոմոնյանը պայքարը համեմատեց ջրի հոսքի հետ՝ ընդգծելով, որ այն հնարավոր չէ անընդհատ արգելակել։

«Չես կարող անընդհատ պատնեշներ կառուցել։ Ջուրը, ի վերջո, գալու է, լցվելու և քանդելու է այդ պատնեշները»,- ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից