Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:55 26-05-2022

Թող իրենց թվա, որ ամեն ինչ կարգին է, բայց լավ կանեն՝ խելամտություն դրսևորեն․ Մենուա Սողոմոնյան

«Ես զամացած չեմ Փաշինյանի ցինիկ ձևակերպումների վրա, որովհետև այս 4 տարիների ընթացքում նրանից լսել ենք հնարավոր ամեն ինչ»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց «5165» շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Ես ուղղակի ուզում եմ նրա խոսքերը լսող ու գլխով հավանություն տվող մարդկանց ասել՝ ո՞նց եք ընդունում մարդու ասածները, թե Ծիծեռնակաբերդի խճուղ փլուզման պատճառով առաջացած խցանումը համեմատելի է այս շարժման հետ, երբ այս շարժման մեջ բազմաթիվ զոհված զինծառայողների ծնողներ ու հարազատներ են։ Նրանք եկել են իրենց ցասումն արտահայտելու դավադիր, կանխորոշված ելքով պատերազմի մասին ու պահանջում են արդարադատություն, նրանք պահանջում են, որպեսզի դուք հեռանաք իշխանությունից»։

Անդրադառնալով քաղաքացիների կողմից հնչող տարակուսանքներին, թե ինչու ընդդիմությունը լիդերի անուն չի հնչեցվում, նա նշեց, որ ինքը այն մարդը չէ, որ կարողանա միանձնյա պատասխանել այդ հարցին։ «Եթե քաղաքացուն դա է հետաքրքրում, թե ով է լիդերը, որից հետո ինքը պետք է որոշում կայացնի՝ գա, թե չգա, ես դա ընդունելի չեմ համարում, ինձ համար կշեռքի նժարին դրված է Արցախը, 100 հազար հայերը, մեր պատմամշակութային հուշարձանները, մեր բնաշխարհը»։

Դիտարկմանը, թե երեկվա ելույթից հետո ակնհայտ է որ Փաշինյանը հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի, Սողոմոնյանն ասաց․ «Թող իրենց թվա, որ ամեն ինչ կարգին է, հանգիստ է, իրենց թող էդպես զեկուցվի։ Իրականում էն էներգետիկան, որ կա, չի մարելու։ Ֆիզիկայի օրենք է, էներգիայի պահպանման օրենքն է, դա ինչ-որ մի բանի վերափոխվելու է, ու իրենք լավ կանեն, որ էս պահին խելամտություն դրսևորեն և կամովին գնան»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը