copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 11:44 26-06-2026

Հայկ Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը կարևոր օրինակ է` հանուն մեր իրավունքների. Արման Թաթոյան

Արցախի ՊԲ մայոր Հայկ Թորոյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը դարձյալ առիթ է արձանագրելու, որ այդպիսի դեպքերը պետք է դրվեն պետական արտաքին քաղաքականության հիմքում, պետք է ուսամնասիրվեն կրթական հաստատություններում՝ ցույց տալու համար, թե ինչպիսին են լինում ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները։

Այս մասին ֆեյսբուքյան հրապարակման մեջ ասել է Արման Թաթոյանը։

«Ապրիլի երկուսի երեկոյան ես մեկնեցի Արցախ, որովհետև անհրաժեշտ էր իրականացնել փաստերի ամրագրում, ապացույցների հավաքագրում՝ մեր իրավունքները միջազգային ատյաններում պաշտպանելու և ադրբեջանական պատերազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար»,- պատմել է նա:

Արման Թաթոյանը վերհիշել է ոչ միայն Հայկ Թորոյանի խոշտանգման և սպանության դաժան մանրամասները, այլ նաև 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանական վայրագության զոհ դարձած մյուս քաղաքացիական անձանց դեպքերը։

«Այս բոլոր փաստերը, այս վճիռը կարևոր են նրանով, որ ադրբեջանական պետական քաղաքականության մեկ շղթայի մասերն են, որովհետև այս հանցանքները կատարվել են էթնիկ մոտիվացիայով, Հայկ Թորոյանը սպանվել է, որովհետև հայ էր»,- ասել է Թաթոյանը։

Նա ընդգծել է, որ հետամուտտ լինելով այսպիսի դեպքերի՝ միջազգային հարթակներում ճանաչմանը՝ մենք պայքարում ենք հանուն մեր իրավունքների և սերունդների պաշտպանության։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը