copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 09:00 25-06-2026

Մեծամորի ՔՊ-ական ավագանու շքեղ «ավտոպարկը» և միլիոնների հայտարարագիրը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Չնայած համայնքային համերաշխության մասին հանրային հայտարարություններին, հաճախ այս կամ այն պաշտոնական փաստաթղթերը վկայում են միլիոնավոր դրամների հասնող գործարքների և շքեղ մեքենաների ձեռքբերման մասին։

Մայիսի 14-ին սոցիալական ցանցերում տարածված լուսանկարը, որն արվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավային ուղևորություններից մեկի ժամանակ, ուշագրավ բացահայտումների առիթ է տվել Մեծամորի ավագանու ՔՊ անդամ Արտյոմ Սնջոյանի (Տյոմ) վերաբերյալ։

Ո՞վ է այս անձնավորությունը, որը պաշտոնական հայտարարագրերում հանդես է գալիս որպես միլիոնատեր։




Փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ Սնջոյանը որպես դրամական միջոց ունեցել է ընդամենը 50 հազար դրամ և 3 ավտոմեքենա։ Հետագա տարիներին նրա տարեկան եկամուտը, որը ընդամենը 580 հազար դրամ է, 2024 թվականին արդեն հայտարարագրել է 7 գերթանկարժեք ավտոմեքենա։





Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արտյոմ Մշիրի Սնջոյանը շարժական գույքի իսկական «կոլեկցիոներ» է։ Միայն վերջին տարիներին նրա անունով ձևակերպվել են 7-ից ավելի ավտոմեքենաների գնման գործարքներ. FORD, HONDA, MAZDA մակնիշի մեքենաները գնվել են ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ՝ 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որոնց գումարվում է նաև TOYOTA-ների և RANGE ROVER-ի շարքը։




Սնջոյանի «ավտոպարկի» գոհարը, սակայն, հայտնվել է ավելի ուշ՝ 2024 թվականի նոյեմբերին, երբ ըստ պաշտոնական տվյալների՝ նա ոմն Ռոման Հարությունյան Ռոբիզոնից գնել է MERCEDES BENZ մակնիշի ավտոմեքենա՝ աստղաբաշխական 80 000 000 ՀՀ դրամով։




Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը