Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:16 12-12-2021

Երևանի քաղաքապետարանի ավտոպարկը, բացի նոր ավտոբուսներից, համալրվել է նաև ձնահավաքներով

Երևանում նոր ավտոբուսներ են դուրս եկել երթուղի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության մետ Հովսեփ Կուբատյանը։

«Մեր նոր ավտոբուսները ունեն ավտոմատ փոխանցման տուփ, տեսախցիկներ, որոնք նկարահանում են ինչպես սրահը, ավտոբուսի ընթացքը, այնպես էլ հետընթաց երթևեկությունը: Բոլոր նստատեղերի, այնպես էլ կանգնած ուղևորների համար առկա են usb պորտեր՝ լիցքավորման համար:

Ավտոբուսները ցածրահատակ են և ունեն հատուկ նստատեղեր մանկական սայլակներով և հաշմանդամություն ունեցող ուղևորների համար:

Առկա են նաև երեք էլեկտրոնային ցուցատախտակներ, որտեղ գրված է համարը, սկզբնակետն ու վերջնակետը:

Շուտով կներդրվի նաև էլեկտրոնային տոմսային համակարգը»,- ասվում է գրառման մեջ:

Հովսեփ Կուբատյանը նաև հայտնել է, որ բացի նոր ավտուբուսներից, Երևանքի քաղաքապետարանի ավտոպարկը համալրվել է 8 բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավտոմեքենաներով, որոնք ունեն միանգամից երկու երթևեկելի գոտի մաքրելու հնարավորություն։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը