copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:43 24-06-2026

Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային, լսել ենք բոլորս, կատարում են հասցեատերերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի գործի մասին

Ծանոթացանք Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջով ներկայացված մեղադրանքին

Վաղուց արդեն քաղաքական պատճառ ու նպատակ ունեցող քրեական վարույթների մասին իրավաբանական դատողությունները կորցրել են իրենց իմաստը։

Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը։

Այս արձագանքն էլ գուցե չկատարեինք, թե երեկվանից միացված չլիներ քարոզչամեքենան, որը քաղաքական գործերի անբաժան ուղեկիցն է։

«Օդից ընկած» այս գործը պետական մարմնի ու քաղաքացու միջև ընթացող սովորական վարչաիրավական հարաբերություններին հանցանքի տեսք տալու մասին է։

Առաջին անգամ ենք հանդիպում իրավիճակ, երբ համապատասխան հայտարարագիր ներկայացրած մարդուն, ներկայացնելուց մեկ ամիս անց որոշեն մեղադրել այդ հայտարարագիրը չներկայացնելու մեջ։

Առաջին անգամ ենք հանդիպում իրավիճակի, երբ պետական մարմնի առջև որոշակի գույքի գտնվելու վայրը բացահայտող մարդուն մեղադրեն այդ գույքը թաքցնելու մեջ։

Այսքանից հետո, կարծում ենք, ավելորդ է պատմել, որ այս աղմուկի համար հիմք դարձած 60 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի գոյության մասին պետական մարմինները երբեք չէին տեղեկանա, եթե Իշխան Սաղաթելյանը ժամանակին, օրենքով սահմանված կարգով այն չհայտարարագրեր, չէին իմանա նաև գումարի գտնվելու վայրը, եթե այդ մասին գրավոր չիրազեկեր Իշխան Սաղաթելյանը։

Հ.Գ. համապատասխան քաղաքական հրահանգները եղել են հրապարակային, լսել ենք բոլորս, կատարում են հասցեատերերը...

փաստաբաններ
Լուսինե Սահակյան
Արամազդ Կիվիրյան
Երվանդ Վարոսյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի