copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 21:13 23-06-2026

Իրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին, այդ թվում՝ Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային։

«Սա անհրաժեշտ է փոխըմբռնումը ամրապնդելու և տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետության հիմքերը դնելու համար։ Դա պայմանավորված է նրանով, որ իսլամական Ումմայի միասնությունն ու համերաշխությունը կարևոր են ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար»,- հայտարարել է Իրանի նախագահը։

Ամենից շատ դիտված