Հայտնի սթրիմեր և Կրիշտիանու Ռոնալդուի մոլի երկրպագու IShowSpeed-ը ԱԱ-2026-ի Արգենտինա - Ավստրիա հանդիպման ժամանակ տրիբունայում բուռն կերպով տոնել է Լիոնել Մեսսիի վրիպումը 11-մետրանոց նշակետից։
Սթրիմերը, ով որպես Ռոնալդուի երկրպագու, խաղին ներկայացել էր Ավստրիայի հավաքականի մարզաշապիկով, չի կարողացել զսպել էմոցիաները արգենտինացու անհաջող հարվածից հետո:
«Առա՜ջ։ Գնացի՜նք, Ավստրիա։ Այո՜։ Նայեք նրան [ցույց է տալիս երկրպագուներից մեկին]: Սրանից հետո ես պարզապես պարտավոր եմ հետադարձ սալտո անել»,- բացականչել է սթրիմերն ու անմիջապես տրիբունայում ակրոբատիկ հնարք կատարել։
Այնուամենայնիվ, IShowSpeed-ի ուրախությունը երկար չտևեց։ Ընդամենը կես ժամ անց Լիոնել Մեսսին գրավեց ավստրիացիների դարպասն ու կերտեց պատմություն՝ իր 17-րդ գոլով դառնալով Աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։