Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 20:48 22-06-2026

Ձվի չափ կարկուտ էր, որ էլի շարունակվեր, տները վրեքս կփլվեին, ապրուստներս սրբեց-տարավ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Օրերս Շիրակի մարզում տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերի և խոշորացված համայնքների բնակավայրերին։ Ախուրյանում կարկուտը վնասել է տասնյակից ավելի բնակավայրեր։

Oragir.News-ի լրագրողը եղել է Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում, որտեղ կարկուտի պատճառով ավերածություններ են եղել։

Մարմաշենցի Անուշ Մանուկյանն ասում է․ «Ձվի չափ կարկուտ էր, որ էլի շարունակվեր, տները վրեքս կփլվեին, ապրուստներս սրբեց-տարավ»։

Մյուս գյուղացիները ևս ներկայացրել են իրենց վնասները, բայց առանձնապես հույսեր չունեն, որ իրենց փոխհատուցում կտրվի։

Մանրամասները՝ տեսանյութում։