copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:13 22-06-2026

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կճանաչվեն հանրության գերակա շահ

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր հրապարակել է կառավարության որոշման նախագիծը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։ Սահմանվել էր ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար եռամսյա ժամկետ, որը լրացել է մայիսի 25–ին։ Եռամսյա այս ժամկետում կառավարության, տվյալ դեպքում ՏԿԵՆ–ի հետ, պետք է տեղի ունենային բանակցություններ` ընկերության վաճառքի գնի շուրջ։ Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում հանրային գերակա շահի տարբերակով պետք է տեղի ունենա գործընթացը։

Մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։

Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել ու բանակցությունները չեն կայացել։

Կառավարությունը սեփականության օտարման այս որոշումը հիմնավորել է հանրային շահի բացառիկ գերակայությամբ, քանի որ էլեկտրաէներգիայի բաշխումը կենսական հանրային ծառայություն է և ռազմավարական ենթակառուցվածք։ Գործադիրն արձանագրել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անհապաղ ապահովել բնակչության անխափան էլեկտրամատակարարումը, ինչպես նաև սոցիալական ու ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունն ու էներգետիկ համակարգի կայունությունը։

«Ինչպես նաև Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող գործունեությունն ունի բացառիկ նշանակություն, դրա ազդեցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա մեծ է»,– գրված է նախագծում։

Նախագծի քննարկման ժամկետ է սահմանված մինչև հուլիսի 8–ը։ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Նախագծում նաև շեշտված է, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում նախարարությունը պարտավոր է որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող բաժնետոմսերի սեփականատերերին, ինչպես նաև այդ սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող այլ անձանց։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը