copy image url
Ներքին 10 ժամ առաջ - 08:35 22-06-2026

Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ես, բնականաբար, կողմ եմ, որ Ռուսաստանը վերջ տա հայկական ապրանքների արգելքին, որովհետև մեր բիզնեսները կարող են ուղղակի կործանվել, մինչ կգտնենք նոր շուկաներ, իսկ հայկական ապրանքներից դատարկվող ցուցափեղկերը կլցվեն ադրբեջանական, թուրքական և արևոտ այլ երկրների ապրանքատեսակներով:

Իսկ Ռուսաստան արտահանվող հայկական բիզնեսի կործանումը նշանակում է ավելի քիչ հարկ, փակվող աշխատատեղ, գյուղատնտեսությանը հարված և այլն:

Մի հարց ունեմ հայրենի կառավարությանը: Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր, օրինակ, ռուսական օղիների:

Չէ՞ որ Ռուսաստանը արգելել է ալկահոլային խմիչքների մուտքը իր տարածք: Ինչո՞ւ նույնը չենք անում մենք:
Կրկնեմ, ես կողմ եմ, որ սեղանի շուրջ, բանակցային ճանապարհով լուծվեն քաղաքական հարցերը, որից տուժում է բիզնեսը:

Բայց եթե ռուսները քաղաքական պատճառաբանությամբ արգելում են մեր ծաղկի, ծիրանի և մյուս ապրանքների մուտքը Ռուսաստան, ապա ինչու նույնը չանենք մենք:

Դուխներս չի բավարարո՞ւմ:

Թե՞ խանութներում 1850 դրամով վաճառվող ռուսական օղին լավն է, իսկ ահա մեր կոնյակ արտադրողների կոնյակը լավը չէ:

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
19:05 Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ