Այսօր՝ հունիսի 22-ին, հայ արվեստասերներն ու թատերական աշխարհը խոնարհումով հիշում են հայ բեմի անփոխարինելի դեմքերից մեկին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին:
Նա ծնվել է Երևանում, ավարտել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և երկար տարիներ իր կյանքն ու հոգին նվիրել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
Լալա Մնացականյանը փայլել է տասնյակ ներկայացումներում և ֆիլմերում՝ իր յուրօրինակ, անկրկնելի խաղով նվաճելով հանդիսատեսի անսահման սերն ու դառնալով «Արտավազդ» մրցանակի դափնեկիր:
Չնայած մեծ հաջողություններին ու բեմական փառքին՝ տաղանդավոր դերասանուհին իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը միշտ համարում էր ընտանիքը՝ սիրելի ամուսնուն ու որդիներին։
Նա բարության, հոգատարության մարմնացում էր, ում ջերմ ժպիտը հիմա էլ ջերմացնում է բոլոր նրանց հոգիները, ովքեր ճանաչում ու սիրում էին իրեն:
Հավերժ փառք ու հիշատակ հայ բեմի մեծ վարպետին։