copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 12:43 21-06-2026

Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին սոցիալական ցանցերում կոշտ ու հրապարակային պատասխան է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանից հետո, երբ վերջինս կասկածի տակ է դրել իտալացի առաջնորդի քաղաքական վարկանիշն ու հեղինակությունը սեփական երկրում՝ հայտարարելով, թե Մելոնին Իտալիայում կորցնում է աջակցությունը, ինչի պատճառով էլ Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում իբր բազմիցս խնդրել է իր հետ համատեղ լուսանկարվել՝ Միացյալ Նահանգների հետ կրկին ընկերանալու և իր դիրքերն ամրապնդելու նպատակով։

Այս մասին հայտնում է BBC-ն՝ մանրամասնելով, որ Իտալիայի վարչապետն ինստագրամի իր էջում ուղիղ դիմել է Թրամփին՝ գրելով. «Իմ ժողովրդականությունը ձեր գործը չէ։ Խորհուրդ եմ տալիս կենտրոնանալ ձերի վրա»։

Մելոնին նախկինում ևս կտրականապես հերքել էր Թրամփի հետ լուսանկարվելու որևէ խնդրանք, սակայն շաբաթ օրը ԱՄՆ ղեկավարը շարունակել է պնդել իր թեզը, ինչն էլ հանգեցրել է երկու դաշնակից պետությունների առաջնորդների միջև առցանց տիրույթում այսպիսի բացահայտ ու սուր հրաձգության բռնկմանը։

Ամենից շատ դիտված