Դեբբի Վուդը, ում տարիներ շարունակ անվանում էին աշխարհի ամենախանդոտ կին, տեղափոխվել է հոգեբուժական կլինիկա՝ սուր հոգեկան խանգարման պատճառով: Մեծ աղմուկ բարձրացրած այս պատմությունը ցույց տվեց, թե ինչպես կարող է հիվանդագին խանդը կործանել մարդու կյանքը։
Դեբբին իր ամուսնուն՝ Սթիվին, արգելել էր հեռուստացույցով նայել այլ կանանց, իսկ տանը տեղադրել էր նույնիսկ ստի դետեկտոր: Ամուսինը խանութից 15 րոպեով ուշանալու դեպքում տանը պարտադիր հարցաքննության էր ենթարկվում:
Բժիշկների փոխանցմամբ՝ կնոջ վարքագիծը դուրս էր եկել վերահսկողությունից, ինչը պահանջել է անհապաղ մասնագիտական միջամտություն և հոսպիտալացում հատուկ կլինիկայում:
Սա պարզապես բարդ բնավորություն չէ, այլ ծանր հոգեկան խանգարում, որի ժամանակ մարդը կուրորեն հավատում է զուգընկերոջ դավաճանությանը՝ չունենալով ոչ մի փաստ: Կլինիկայում Դեբբին այժմ անցնում է ինտենսիվ հոգեթերապիա և ստանում հատուկ դեղամիջոցներ։
Մասնագետները նշում են, որ նման դեպքերում հարաբերություններում վստահությունը վերականգնելն անհնարին է: