Ներքին 3 ժամ առաջ - 23:21 20-06-2026

Կրետները Գյումրիում գրոհել են մանկապարտեզի վրա. ՓԾ-ի արձագանքն ուշանում է

Գյումրեցի քանդակագործ Արթուր Գևորգյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Գյումրիի Նորավան թաղամասի մանկապարտեզի կողքին գտնվող չորացած ծառի վրա բույն են դրել կրետներ, բայց Փրկարար ծառայության արձագանքն ուշանում է։

Արթուր Գևորգյանը Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրել է մանրամասներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ կրետների կծածը կարող է մահացու լինել, արտակարգ իրավիճակ է, որին պետք է լուծում տրվի։ Քանդակագործին ասել են, որ երկուշաբթի կզբաղվեն խնդրով, ինչին նա այնքան էլ չի հավատում։

Մանրամասները` տեսանյութում։