copy image url
Մշակույթ 2 ամիս առաջ - 23:15 20-06-2026

«Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները

2000-ականների սկզբին ավստրիական կինոյին նոր շունչ հաղորդած ու համաշխարհային նոր հեղինակություն բերած Ջեսիքա Հաուսները գլխավորելու է «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին։

Հաուսները մի քանի տարին մեկ մեծ իրարանցում է առաջացնում եվրոպական կինոփառատոներում իր նորանոր հոգեբանական դրամաներով, որոնք ավանդաբար իրենց պրեմիերան ունենում են Կաննի Գլխավոր կամ «Հատուկ հայացք» ծրագրերում։ Այս «շոկային» ճամփորդությունը սկսել է 2001 թվականին Հաուսների դեբյուտային «Սիրելի Ռիտա» ֆիլմով, որը միանգամից դարձավ ավստրիական կինոյի դասական նմուշ։

Մի իրականությունում, որտեղ ավստրիական կինոմշակույթը հեղեղված էր կոմերցիոն ֆիլմերով, Ջեսիքա Հաուսները կերտեց իր ուրույն ժանրային կինոն, որը խորապես ազդված է իր մեծանուն ազգակից Միխայել Հանեքեի, հանճարեղ Սթենլի Կուբրիկի ու երբեմն նաև Դեյվիդ Լինչի ստեղծագործական ժառանգությամբ։

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12–19-ը։ Այս տարի ևս կինոփառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոններից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը և այլ առաջատար կինոհարթակներ։

Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին