Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 15։50-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Լևոն Մ.-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատարը և Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Ղուկաս Փ.-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: