Սիրված դերասան Վահագն Գալստյանի ընտանիքում տոնական տրամադրություն է։ Դերասանը սոցցանցերի իր էջերում կիսվել է ջերմ ու ընտանեկան կադրերով՝ ցույց տալով, թե ինչպես է գեղեցիկ անակնկալով շնորհավորում դստեր ծննդյան տարեդարձը:
Կեսգիշերային անակնկալի, տոնական տորթի և մոմերը փչելու պահերին կից դերասանը նաև գրառում է կատարել՝ դստերը հասցեագրելով ամենաջերմ բարեմաղթանքները. «Շնորհավոր ծնունդդ, իմ աղջիկ։ Սիրում եմ քեզ շատ»,- նշել է նա իր հրապարակման մեջ։
Վահագն Գալստյանի հետևորդներն ու երկրպագուները ևս անմասն չեն մնացել տոնական իրադարձությունից և մեկնաբանություններում թողել են շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ՝ նշելով, որ հայր ու դուստր ամուր կապ ունեն: