copy image url
Ավելին 5 տարի առաջ - 23:49 30-01-2021

ԽԵԼԱԳԱՐ ՍԵՐ: ԲՐՈՒՔԼԻՆ ԲԵՔՀԵՄԸ ՀԻՆԳ ԴԱՋՎԱԾՔ Է ԱՐԵԼ ՀԱՐՍՆԱՑՈՒԻ ՊԱՏՎԻՆ

Երիտասարդ լուսանկարիչը մարմնի դաջվածքի միջոցով իր հարգանքն է արտահայտել Նիկոլա Պելտցի հանդեպ: Ապագա ամուսնու զգացմունքների ուժին կարելի է վստահ լինել:

Սկսնակ լուսանկարիչը և բեքհեմյան աստղային ընտանիքի ավագ որդին ցուցադրել է դաջվածքը, որն արել է իր ապագա կնոջ պատվին: Անցյալ տարի Բրուքլինը ամուսնության առաջարկություն է արել հմայիչ դերասանուհի Նիկոլա Պելտցին՝ խնդրելով նրա ձեռքը: Այդ օրվանից ի վեր նա չի դադարում հարսնացուին նվիրել ոչ միայն իր հոգին, այլև մարմինը:

Բրուքլինի վերջին դաջվածքը սիրային նամակ է՝ գրված Նիկոլայի կողմից: Բովանդակությունը հետևյալն է. «Իմ հավերժ սեր: Կարդա ցանկացած ժամանակ, երբ անհանգստություն կզգաս: Ես ուզում եմ՝ իմանաս, թե որքան սիրված ես դու: Դու ունես ամենաբարի սիրտը, որ ես երբևէ տեսել եմ, և հուսով եմ, որ առանց քո սիրո մեկ օր էլ չեմ ապրի: Կարծում եմ՝ դու անհավանական ես: Մենք միասին կարող ենք անցնել ամեն ինչի միջով, եթե վստահում ես ինձ: Ես քեզ սիրում եմ անսահման: Քո ապագա կին»:

Բրուքլինը, ի պատիվ Նիկոլայի, նրա գրավիչ թափանցող աչքերը ևս դաջել է պարանոցին, և բացի այդ՝ հարսնացուի և նրա հանգուցյալ տատիկի՝ Ջինի անունը, իսկ մի քանի օր անց ձեռքի վրա՝ «Իմ կյանք, իմ սեր, իմ ճշմարտություն, իմ շունչ, իմ միտք, իմ գեղեցկություն, իմ անգին» նախադասությունը:

Բրուքլինը հայտնի է սև թանաքի հանդեպ իր սիրով: Նրա մարմնին կա 30-ից ավելի դաջվածք:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ