copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 09:00 18-06-2026

Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ որդին՝ Դավիթ Շիրինյանը, երկար տարիներ գտնվում է հետախուզման մեջ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով: Չնայած այն հանգամանքին, որ Քրիստիննե Գրիգորյանը զբաղեցրել է այնպիսի առանցքային պաշտոններ, ինչպիսիք են Արդարադատության նախարարի առաջին տեղակալը, Մարդու իրավունքների պաշտպանը և այժմ՝ Արտաքին հետախուզական կառույցի ղեկավարը, նրա կողմից երբևէ չի հնչել ո՛չ պախարակում, ո՛չ էլ՝ իրավական գնահատական մերձավորի այս արարքի վերաբերյալ:



Համացանցում, սոցիալական հարթակներում և լրատվամիջոցների հրապարակումների ներքո նկատելի ակտիվություն է ցուցաբերում պաշտոնյայի հորաքույրը՝ նույն Դավիթ Շիրինյանի մայրը՝ իր հեգնական մեկնաբանություններով։



Հիշեցնենք՝ վերջին շրջանում քաղաքացիական դժգոհությունների տեղիք են տվել ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիների նկատմամբ կիրառվող վերահսկողական մեթոդները: Օդանավակայաններում և սահմանային անցակետերում Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները պարբերաբար լուսանկարում են վերադարձող երիտասարդներին, անմիջապես ֆիքսում նրանց անձնական տվյալները և ստուգում զինվորական ծառայությունից խուսափելու կամ հաշվառման մեջ գտնվելու հանգամանքը:

Այս գործողությունները հասարակության շրջանում ընկալվում է որպես լրացուցիչ ճնշում և անձնական տվյալների անհամաչափ հավաքագրում, հատկապես երբ այն կիրառվում է զանգվածաբար ու առանց հստակ հիմնավորումների:

Նման խիստ վերահսկողության ֆոնին առավել ցայտուն է դառնում իշխանության բարձրագույն օղակներում գտնվող պաշտոնյաների մերձավորների կարգավիճակը, որոնցից է Քրիստինե Գրիգորյանի ընտանիքի հետ կապված այս պատմությունը:

Գրիգորյանի դեպքը եզակի չէ: Ըստ հայկակա լրատվամիջոցների հետաքննական հրապարակումների՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ նույնպես տարբեր պատճառներով ու հիմքերով չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն (Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան, Հայկ Կոնջորյան, Նարեկ Մկրտչյան, Գնել Սանոսյան, Էդուարդ Աղաջանյանը, Վլադիմիր Վարդանյանը, Արեն Մկրտչյանը, Բաբկեն Թունյանը, Սարգիս Խանդանյանը, Վաղարշակ Հակոբյանը և Կարեն Սարուխանյան և այլք)։

Առավել մեծ հանրային հնչեղություն են ստացել այն դեպքերը, երբ իշխանական պաշտոնյաների զավակներն են օրենքով սահմանված այս կամ այն հիմքով ազատվել բանակից.

Այս ամբողջական պատկերը ցույց է տալիս հստակ հակադրություն երկրում վարվող քաղաքականության և իրականության միջև։ Շարքային քաղաքացիները ենթարկվում են անմիջական նույնականացման, սահմանին լուսանկարվելու և տվյալների խիստ հավաքագրման ընթացակարգերի, իսկ իշխանավորներն ու նրանց մերձավորները օգտվում են օրենքի ընձեռած բոլոր հնարավոր արտոնություններից ու տարկետումներից։ Նրանց ազգականները (ինչպես ԱՀԾ պետի հորաքրոջ որդու դեպքում է) տարիներով կարող են գտնվել հետախուզման մեջ և բնակվել արտերկրում, մինչդեռ նրանց բարձրաստիճան հարազատները շարունակում են պաշտոնավարել և ամբիոններից խոսել օրենքի գերակայությունից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ