copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:39 20-12-2024

Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար

Եվրահանձնաժողովն ուրբաթ օրն առաջարկել է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար՝ երկրում եվրոպամետ բողոքի ցույցերի բռնի ճնշելու պատճառով: Փոխանցում է Azatutyun-ը։

«Այսօր մենք քայլեր ենք ձեռնարկում Վրաստանի իշխանություններին պատասխանատվության ենթարկելու խաղաղ ցույցերի բռնաճնշումների համար», - ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը:

Ոստիկանական կոշտ արձագանքի արժանացած ցույցերը սկիզբ առան խորհրդարանական վիճահարույց ընտրություններից հետո, որում «Վրացական երազանքի» հաղթանակը չեն ընդունում ընդդիմությունն ու նախագահը։ Ապա ցույցերը էլ ավելի թեժացան, երբ Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ մինչև 2028 թվականը կասեցնում են Եվրամիությանը միանալու բանակցությունները։

Առաջարկվող նախագծով Վրաստանի դիվանագետներն ու պաշտոնյաները Եվրամիություն մեկնելու համար ստիպված կլինեն վիզա ստանալ, մինչդեռ սովորական քաղաքացիները դեռևս կկարողանան կարճատև այցով ԵՄ մեկնել առանց վիզայի։

Վրաստանում բռնությունների համար պատասխանատուների նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառման նախկին ծրագրերը վերջերս արգելափակվել էին Հունգարիայի և Սլովակիայի կողմից: Կայա Կալլասը օրեր առաջ նույնպես առաջարկել էր պատժամիջոցներ սահմանել վրացի պաշտոնյաների և դիվանագետների նկատմամբ՝ նրանց համար վերականգնել վիզա ստանալու պահանջը, սակայն պաշտոնյաների մասով Սլովակիան և Հունգարիան վետո էին դրել։

Որակյալ մեծամասնությամբ ընդունվել էր միայն դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար վիզային ռեժիմ սահմանելու առաջարկը։ Այժմ Եվրահանձնաժողովի այս առաջարկը, որ նաև վրացի պաշտոնյաներին է ներառում, կարող է հաստատվել առանց լիակատար կոնսենսուսի, միայն որակյալ մեծամասնության կողմից, այսպիսով Հունգարիային և Սլովակիային զրկում են որոշումը տապալելու հնարավորությունից։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում