Հունիսի 11-ին Գյումրիում տեղացած կարկուտի հետևանքները դեռևս վերացված չեն։
Oragir.News-ը շարունակում է ահազանգեր ստանալ Գյումրիի տարբեր թաղամասերից բնակիչներից, որոնք վնասներ են կրել, սակայն անգամ չեն հասցրել գույքագրել դրանք։
Արթուր Հովհաննիսյանն ապրում է Գյումրիի Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տնակներից մեկում։ Տունը, որտեղ բնակվում է 25-ամյա Արթուրը, խարխլված է, խոնավ և տարրական պայմաններից զուրկ։
Գյումրեցի տղամարդը
Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրել է իր խնդրանքը և խոսել առկա խնդիրների մասին։
Տնակը փաստացի համարվում է ապօրինի շինություն։ Արթուրն ասում է, որ պատրաստ է այն օրինականացնել։
Գյումրու քաղաքապետարանում Արթուր Հովհաննիսյանի խնդրի մասին տեղյակ չէին։ Փոխարենը՝ առաջարկեցին դիմում ներկայացնել, որը կքննվի համապատասխան հանձնաժողովի նիստում։
Մանրամասները՝ տեսանյութում։