copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 21:53 17-06-2026

Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակման գործընթացի մեկնարկի մասին։

Պետական հանրակրթական դպրոցների տնօրենների գործուղման նպատակով հայտերն ընդունվում են 2026 թվականի հունիսի 17-24-ն ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների հավատագրման առցանց համակարգում։ Դիմել կարող են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր ունեցող անձիք։

Գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումն իրականացվում է առաջին անգամ․ գործարկվող նոր մեխանիզմը նպատակ ունի լուծում տալ բազմաթիվ դպրոցներում տնօրենների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու խնդրին։

Ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի փետրվարի 16-ի 05-Ն հրամանով։

Ո՞ր դեպքում է կատարվում տնօրենի գործուղում

Համաձայն կարգի՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր ունեցող անձը գործուղման միջոցով կարող է նշանակվել դպրոցի տնօրեն այն հաստատություններում, որտեղ․

առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել,
տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հիմքով, և 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը չի համալրվել:

Ինչպե՞ս գործուղվել

Գործուղման ցանկություն ունեցող տնօրենի հավակնորդը, որն ունի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք, Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում պետք է կատարի համապատասխան նշում այդ նպատակով ձևավորված էլեկտրոնային հարթակում՝ ներկայացնելով իր համաձայնությունը նախընտրելի մարզ (Երևան քաղաք) գործուղվելու մասին։

Քայլերի հաջորդականություն

Գործուղման հայտ ներկայցնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
-2026 թվականի հունիսի 17-24-ը https://exams.emis.am/ հարթակի Դպրոցի տնօրենների հավաստագրման համակարգում նշում կատարել համապատասխան մարզ գործուղվելու վերաբերյալ բաժնում
-ներբեռնել վերջին 2 տարվա փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկանք կամ գրություն՝ տրված համապատասխան մարմնի կողմից
-ներբեռնել բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված (սքանավորված) տարբերակը
-ներբեռնել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի՝ (հավաստագրի) տեսաներածված (սքանավորված) տարբերակը։

ԿԳՄՍ նախարարությունը կազմում է սահմանված պահանջներին բավարարող հավակնորդների ցանկը և բոլորին միաժամանակ ներկայացնում է գրավոր առաջարկություն՝ տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ։ Առաջարկությունը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդը ԿԳՄՍ նախարարություն է ներկայացնում գրավոր համաձայնություն կամ գրավոր մերժում՝ նշելով պատճառները:

Համաձայնություն հայտնած հավակնորդներից մեկը Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ձևավորված մասնագիտական հանձնաժողովի առաջարկով նշանակվում է տվյալ հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Երկամսյա ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացնում է դպրոցի գարգացման ծրագիր՝ համաձայն սահմանված ձևաչափի։ Զարգացման ծրագիրը ներկայացնելուց հետո կազմակերպվող հարցազրույցի փուլում հանձնաժողովի կողմից որոշում է կայացվում տվյալ հավակնորդի հետ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։

Գործուղված տնօրենին և նրա ընտանիքի անդամներին պետությունը լրացուցիչ հատկացնում է տեղափոխման տրանսպորտային ծախս, բնակարանային վարձի փոխհատուցում, կոմունալ ծախսերի վճար, ինչպես նաև տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու տրանսպորտային ծախս։ Բացի այդ՝ գործուղված տնօրենին հատկացվում է նաև լրավճար՝ ամսական 138 300 ՀՀ դրամի չափով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։

Ամենից շատ դիտված

13:34 Մենք միշտ կհիշենք քո ժպիտը. Հրաչ Մուրադյանի կինը մասնակցել է դերասան Խաչատուր Հունանյանի հուղարկավորությանը
15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
14:20 Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
18:00 «Միասնության թևեր»-ում մեղավոր են փնտրում․ Թաթոյանը նոկդաունի մեջ է, Անանյանին մեղադրում են Փաշինյանի հետ կապերի մեջ. թարմացված
15:20 Ինչի՞ չեն գալիս, գուցե բոյկոտում են, կամ նեղացել են. պատգամավորների մի մասը գործից փախել են. Ռուբինյանը՝ բացակա ընդդիմադիրների մասին
20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
09:00 Արմավիրի ձախողումը՝ կուսակցական հովանու տակ. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
13:29 Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը
14:55 Ներեցի կուրությունս՝ սիրուց ծնված. Զիրոյանի անկեղծ խոստովանությունը
12:42 Երևանի կենտրոնում ՊՆ զինվորական ավտոբուս է այրվում (տեսանյութ)