Ռուբինյանը այսօրվա ԱԺ նիստի ընթացքում
հետաքրքրվեց, թե որտեղ են և ինչու չեն ԱԺ գալիս ընդդիմադիրները:
ԱԺ փոխխոսնակը Արուսյակ Ջուլհակյանին հարցրեց՝ իրեն զգուշացնո՞ւմ են բացակայելու մասին, կամ պատճառն ասո՞ւմ են:
«Գոնե ասեն՝ սա, օրինակ, քաղաքական բոյկոտ է, կամ ոտքերն են ջարդել, կամ գուցե նեղացել են»:
Ջուլհակյանը հեգնեց ընդդիմադիրներին.
«Կարծում եմ՝ պատճառը եղանակային պայմաններն են: Շոգ է, չեն ուզում աշխատել»:
Ռուբինյանն էլ իր հերթին արձանագրեց, որ իրավիճակն աբսուրդային է:
«Սա աբսուրդ ա: Փաստորեն Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ պատգամավորների մի մասը գործից փախել ա: Սրան ուրիշ անուն հնարավոր չի տալ: Սա քաղաքական բոյկոտ չի, չեն հայտարարել՝ ինչի չեն գալիս: Չեն գալիս: Ու էս էն մարդիկ են, որ ասում են՝ պետք ա վերցնել մանդատներն ու օր ու արև չտալ իշխանությանը: Ես կարծում եմ, որ եթե նոր գումարման ԱԺ-ում պատրաստվում են սենց անել, ավելի լավա չգան ու չվատնեն բյուջեի փողերը: Իրենք արժանի չեն», - ասաց Ռուբինյանը: