Օզբիլիսը նշանակվել է «Ուրարտու-2» թիմի գլխավոր մարզիչ
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը նշանակվել է «Ուրարտու-2» թիմի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Օզբիլիսը 2022/23 մրցաշրջանում «Ուրարտուում» հանդես է եկել որպես ֆուտբոլիստ, 2024 թվականին ստանձնել է «Ուրարտուի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը, իսկ 2025 թվականի ամռանը միացել է գլխավոր թիմի մարզչական շտաբին, որպես մարզիչի օգնական: