Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 16:22 16-06-2026

Ադրբեջանի հետ խաղաղության փաստը լեգիտիմություն ստացավ 2026 թվականին․ Փաշինյան

2025 թվականին Ադրբեջանի հետ արձանագրված խաղաղության փաստը 2026 թվականին լեգիտիմություն ստացավ։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դա տեղի ունեցավ «խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովրդի կատարած ընտրության ու քվեարկության շնորհիվ» և հենց 2025 թվականին դրվեցին այն հիմքերը, որոնք թույլ են տալիս անցնել նոր՝ որակապես նոր պետություն ձևավորելու օրակարգին։

Փաշինյանը կարևորեց այն հանգամանքը, որ 2025 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտելու և տեքստն ամբողջությամբ համաձայնեցնելու մասին։

«Այս իրադարձությունը հնարավոր դարձրեց խաղաղության հաստատումը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ», - նշել է վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ 2025 թվականը կարելի է համարել «հեղափոխական» իշխանությունների լավագույն տարին, ընդ որում՝ պետք է ձգտել, որ յուրաքանչյուր հաջորդ տարին գերազանցի նախորդին։

Փաշինյանը նաև շեշտեց, որ 2026 թվականի ընտրության արդյունքներով Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված