copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 20:45 05-10-2025

Նիկոլ Փաշինյանն ունի նույնքան լեգիտիմություն, ինչքան Վարդան Ղուկասյանը

Լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառումը․

Գեղջկական խոհեր

Գյումրիի քաղաքապետի որևէ խոսք ու միտք, հասկանալի է, անգամ մղձավանջային երազում, չի կարող լինել ինձ համար ընդունելի:

Հավանաբար, ես էլ Վարդան Ղուկասյանի համար կլինեմ նույնքան անընդունելի:

Բայց մի բան է ինձ հետաքրքրում:

Դո՛ւք, իշխանություններ, անդադար խոսում եք ժողովրդից ու ժողովրդավարությունից, բայց խոսում եք և հայտարարում՝ Վարդան Ղուկասյանին հեռացնելու մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունի նույնքան լեգիտիմություն, ինչքան Վարդան Ղուկասյանը:
Ավելին, Ղուկասյանը հաղթել է Փաշինյանի թիմին:

Այսինքն, մտադիր եք ուժով, գործ սարքելով նրան հեռացնե՞լ: Բայց չէ՞ որ նրան ժողովուրդն է ընտրել:

Հիմա, եթե մեկը վարչապետ Փաշինյանին իշխանությունից ոչ ընտրական ճանապարհով հեռացնելու հրապարակային խոսք է ասում, տանում եք բանտ:

Բայց դուք էլ եք նույն բանն անում:

Թե՞ ես գյուղացի մարդ եմ, մեծ քաղաքականությունից բան չեմ հասկանում:

Կարող է լինել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին