Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:31 12-06-2026

Ինչպե՞ս է կազմակերպվելու երթևեկությունը Կիևյան կամրջի փակվելուց հետո

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Կիևյան կամուրջը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի. հայտարարել է Երևանի քաղաքապետարանը:

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը տեղակացրեց, որ դեռ պարզ չէ, թե ինչպես է քաղաքում կազմակերպվելու երթևեկությունը, կարծում է՝ պարեկները կհամակարգեն: Շուտով անհրաժեշտ ինֆորմացիան կհրապարակվի:

Դեռ անավարտ է Արղության փողոցի շինարարությունը, որն ըստ խոսնակի՝ երկար չի տևելու:

Ավետիսյան փողոցը, որը վաղուց արդեն փակ է, դեռ շինարարության փուլում է, Արին-Բերդում նույնպես աշխատանքները շարունակվում են: Այս ամենին միացավ նաև Կիևյան կամուրջը:

Ինչ վերաբերում է Երևան-Սևան ավտոճանապարհին, ապա այն կայծակի հարվածից կամրջի փլուզման և շինարարական աշխատանքների կազմակերպման պատճառով առնվազն մեկ տարի փակ է լինելու: