copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:04 10-06-2026

Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Lexus-ի 35-ամյա վարորդը գրպանից հանել և նետել է կասկածելի փաթեթներ

Մայիսի 26-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Այդ օրը՝ ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140․5 կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Lexus» մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը հանդիսանում է մարզերից մեկի բնակիչ 35-ամյա Գևորգ Վ․-ն, ով պարեկների կողմից փաստաթղթերի ստուգման ժամանակ գրպանից հանել և ճանապարհի աջակողմյան հատված է նետել կպչուն ժապավեններով փաթեթներ, ապակյա կոլբա և «Սպիտոմին Բուսպիրոն» գրառմամբ դեղահաբեր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը պարեկների կողմից թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ աջ ձեռքի ափից հայտնաբերվել է սև գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված, «Մարիխուանա» թմրանյութի յուրահատուկ հոտին նմանվող սուր հոտով երեք փաթեթ՝ 5․74 գ ընդհանուր քաշով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում