copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:30 30-03-2025

Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Երևանում․ 3 քաղաքացի տեղափոխվել է ոստիկանություն․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 23-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմանվոր կասկածի առկայության հիմքով Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքից ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 46-ամյա Պետրոս Հ․-ին, 40-ամյա Գագիկ Ա․-ին և 43-ամյա Էդգար Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն տեղափոխելու ժամանակ Գարեգին Նժդեհ փողոցի 27 հասցեի մոտ Էդգար Մ․-ն գրպանից նետել է թղթով փաթեթավորված զանգված և հայտարարել, որ փաթեթում առկա է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը ձեռք է բերել «Տելեգրամ» կայքի միջոցով՝ իր անձնական օգտագործման համար, իսկ արդեն ոստիկանությունում նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով 2 հատ կաթոցիչ, իսկ Պետրոս Հ․-ի խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով 1 հատ կաթոցիչ:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նույն օրը Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Աղախանյանի կողմից Գարեգին Նժդեհի փողոցի 27 հասցեի հարակից ճամփեզրի հատվածում իրականացված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թղթով փաթեթավորված մաքուր 0.25 գր սպիտակ գույնի բյուրեղանման զանգված, որը ըստ Էդգար Մ․-ի հայտարարության եղել է «Կրիստալ» տեսակի թմրանյութ, ձեռք է բերել «Տելեգրամ» կայքով իր օգտագործման համար և ընկել է իր գրպանից, ինչը քննիչի կողմից առգրավվել է:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել