Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 11:02 25-03-2026

Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Երևանում․ ձերբակալվածներից մեկը պայմանագրային զինծառայող է

Մարտի 11-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները Տիչինա փողոցի թիվ 93 հասցեի մոտից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ 25-ամյա Սևակ Ն․-ին և 32-ամյա Գուրգեն Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս երբ նկատել են, որ ոստիկանության աշխատակիցները մոտենում են իրենց փորձել են դիմել փախուստի և այդ ընթացքում Սևակ Ն․-ն իր մոտից նետել է կասկածելի փաթեթ՝ լցված սպիտակավուն զանգվածով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սևակ Ն․-ն աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել