copy image url
Ներքին Արտաքին 2 ժամ առաջ - 20:45 08-06-2026

Հուսով եմ՝ կկարողանանք զարգացնել մեր կապերը․ Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին

Շնորհավորում եմ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Այս մասին գրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«️Մաղթում եմ եղբայրական հայ ժողովրդին հաջողություններ, խաղաղություն և տնտեսական բարգավաճում: Մեր խորհրդարանների միջև հարաբերությունները դինամիկ, բարեկամական և արդյունավետ են: Հուսով եմ, որ մենք կկարողանանք զարգացնել մեր կապերը՝ մեր եղբայրական ազգերի ապագայի անունից»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի