copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:30 04-10-2022

ՌԴ-ն ունի իր շահերը, այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք այդ շահերին դիմակայել. Ալեն Սիմոնյան

Բոլոր մեծ պետությունները, այդ թվում Ռուսաստանը, ունեն իրենց շահեր եւ այդ շահերը առաջ են տանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հրապարակմանը, որտեղ նշվում է, որ Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, սակայն մեր դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։

«Խոսակցությունները, թե էս մեկին սիրում է, էն մեկին չի սիրում, դա բոլորովին կապ չունի: Այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք այդ շահերին դիմակայել, ինչ հակակշիռներ մենք կգտնենք, ինչ ելքել կգտնենք այդ իրավիճակից դուրս գալու: Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ մենք առավելագույնն անում ենք եւ շարունակելու ենք անել»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու Ռուսաստանը մեր տված միլիոնավոր դոլարների գումարի դիմաց չի տալիս մեզ հասանելիք զենքերը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ վարչապետի խոսքը վերաբերվում է Ռուսաստանին եւ նման տեղեկատվության չեմ տիրապետում: Եթե նման բան կա, միգուցե դա կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցողի հետ»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ