Վրաստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում դրական դինամիկան․ Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին այս հայտարարությունն արել է Ստամբուլում եռակողմ հանդիպումից հետո։
Նա նշել է, որ Թբիլիսին աջակցում է տարածաշրջանում խաղաղության արագ և պաշտոնական հաստատմանը։
«Սա չափազանց կարևոր ներդրում կլինի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում և կնպաստի տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը», – ընդգծել է Բոճորիշվիլին։
Վրաստանի արտաքին գործերի նախարարը նաև հայտարարել է, որ Թբիլիսին կարևոր է համարում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը։