copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:41 03-11-2022

Մոտ ապագայում ակնկալում ենք դրական արդյունքներ Թուրքիայի հետ հարաբերություններում․ Արարատ Միրզոյան

Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններին զուգահեռ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում հատուկ ներկայացուցիչների մակարդակում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հանրահայտ է, որ գործընթացն առանց նախապայմանների է և, միևնույն ժամանակ, թուրքական կողմն անընդհատ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ է կապում, որը, ինչ-որ առումով, ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում, բայց, դրան զուգահեռ, շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակում», - ասաց նա:

Միրզոյանը հավելեց, որ խոսքը մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման մասին է եւ այլն։ «Կարող եմ ասել, որ առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է, ակնկալում եմ և հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում»,- ասաց Միրզոյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը