Թեհրանի Մեհրաբադի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը։ Այդ մասին հայտնել է իրանական SNN հեռուստաալիքը։
«Բոլոր չվերթները չեղարկվել են մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրությունում։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ երկրի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքում գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։