Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 14:22 08-06-2026

Չարենցավանի տարածքում պարեկները հայտնաբերել են ծառին բախված Nissan Rogue

Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում ծառին բախված ավտոմեքենա կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները նշված վայրում ծառին բախված հայտնաբերել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենա։

Այս պահին պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, ինչպես նաև արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում