Մանդատները պետք չէ վերցնել, սա լավագույն ձևով ցույց կտա քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված անձանց քաղաքական հուսալիությունը:
Այս մասին ֆեյսբովքյան էջում ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Իմ անձնական կարծիքն է՝ մանդատները պետք չէ վերցնել։ Սա լավագույն ձևով ցույց կտա քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված անձանց քաղաքական հուսալիությունը։ Մի դիտարկում ևս։ Բոլոր այն երկրներում, որտեղ գործում է ընտրական շեմ, խորհրդարանում ստացած մանդատների թիվը ավելի բարձր է լինում, քան տվյալ ուժի ստացած քվեների տոկոսը»։