Հունիսի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնը։
Այդ առիթով Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության մայր տաճարում, թեմակալ առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի գլխավորությամբ, մատուցվել է Սուրբ Պատարագ, որը կատարել է քահանա Գևորգ Վարդանյանը։
Տոնի խորհրդի և նշանակության մասին խոսելիս հայր Գևորգը ընդգծել է Սուրբ Էջմիածնի բացառիկ դերը՝ որպես հայ ժողովրդի հոգևոր կենտրոն, նրա հավատի, միասնության և ազգային ինքնության խորհրդանիշ։ Նա նաև կոչ է արել հավատացյալներին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բի շուրջ՝ շարունակելով ծառայել հայրենիքի բարօրությանը, ազգային ինքնության պահպանմանն ու հայ ժողովրդի հոգևոր արժեքների ամրապնդմանը։
Սուրբ Պատարագի ավարտին կատարվել է Հայրապետական մաղթանք։ Հոգևորականներն ու հավատացյալները աղոթքներ են հղել Առաջնահայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և բարգավաճման, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի երկարամյա և արգասաբեր ծառայության համար։
Տոնի առթիվ Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք են կատարվել նաև թեմի մյուս ծխերում։