copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:21 07-06-2026

Հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են. Հակակոռուպցիոն կոմիտե

2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ:

Հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշված վարույթներից 61-ով՝
-ձերբակալվել է 214 անձ,
-քրեական հետապնդում է հարուցվել 237 անձի նկատմամբ,
-17 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

-Մեղադրյալներից 91-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝
- 50-ի նկատմամբ՝ կալանք,
- 41-ի նկատմամբ՝ տնային կալանք։

102-ի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

Միայն հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են:

Ձեզ գուցե հետաքրքրի