copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:20 05-06-2026

Ուկրաինահայ տիկտոկեր Արթուր Բաբիչն ու Աննա Պոկրովն ամուսնացել են

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Համացանցի ամենահայտնի, սիրված ու քննարկվող տիկտոկերային զույգերից մեկը՝ ուկրաինահայ բլոգեր Արթուր Բաբիչն ու ճանաչված երգչուհի, տիկտոկեր Աննա Պոկրովը, պաշտոնապես օրինականացրել են իրենց հարաբերությունները:

Երկար տարիների սիրավեպից հետո միլիոնավոր հետևորդներ ունեցող աստղերը վերջապես ամուսնացել են:

Արթուրն ու Անյան հանրությանը հայտնի դարձան դեռևս հանրահայտ «Dream Team House» տիկտոկերյան նախագծից, որտեղ էլ սկսվել էր նրանց սիրո պատմությունը:

Զույգը միասին անցել է բավականին երկար ճանապարհ, համատեղ բազմաթիվ հոլովակներ ու նախագծեր ներկայացրել, և նրանց սերն ու հավատարմությունը միշտ օրինակելի են եղել իրենց լսարանի համար: Համացանցում արդեն հայտնվել են նորապսակների առաջին տոնական լուսանկարները, որտեղ Անյան փայլում է նրբագեղ հարսանեկան զգեստով, իսկ Արթուրը՝ էլեգանտ կոստյումով: