Այն պարագայում, երբ երկրի առջև կան անվտանգային լրջագույն մարտահրավերներ, Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է միայն շերտավարագույրների տեղադրման համար վատնել ընդհանուր 8 766 000 դրամ․ 7 962 000 դրամ՝ ուղղահայաց շերտավարագույրների համար, և 804 000 դրամ՝ մետաղյա շերտավարագույրների համար:

Այս գնումն իրականացվում է անորոշ՝ «ըստ հայտերի» սկզբունքով, ինչը նշանակում է, որ հստակ քանակ սահմանված չէ, և բյուջեից պարզապես «ամրագրվել է» առավելագույն կլորիկ մի գումար:
Այս համատեքստում ակնհայտ է դառնում պետական միջոցների բաշխման ոչ ադեկվատ պատկերը. Պաշտպանության նախարարությունը մեկ հարվածով մոտ 9 միլիոն դրամ է հատկացնում աշխատասենյակների հարմարավետության՝ «պատուհանների ձևավորման» համար:
ՊՆ-ի կողմից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 10-ը նման ծախսի նախատեսումը ողջամիտ կասկած է առաջացնում, որ բյուջետային պլանավորումը կատարվում է առանց խորքային վերլուծության՝ զուտ գումար դուրս գրելու տրամաբանությամբ՝ առանց հաշվի առնելու ռազմական կամ սոցիալական ավելի հրատապ կարիքները: