copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 16:15 05-06-2026

Դերասան Բեն Ավետիսյանը կնոջ ծննդյան տարեդարձին շքեղ անակնկալ է արել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Տարիներ առաջ ԱՄՆ տեղափոխված և այնտեղ բնակություն հաստատած դերասան Բեն Ավետիսյանի կինը՝ Դիանա Տոնոյանը, նշում է իր ծննդյան տարեդարձը:

Այս հատուկ օրվա առիթով Բեն Ավետիսյանը որոշել է կնոջ համար շքեղ ու անմոռանալի անակնկալ պատրաստել՝ նրան նվիրելով թանկարժեք շքեղ մեքենա:

Դիանան ինստագրամի իր պաշտոնական էջում հրապարակել է նորագույմ BMW մոդելի մեքենան, որը զարդարված է եղել տոնական հսկայական կարմիր ժապավենով։

Այս շքեղ մեքենայի շուկայական արժեքը ԱՄՆ-ում, կախված համալրվածությունից տատանվում է 41 հազար դոլարից մինչև 53 հազար դոլարի սահմաններում:

«Ծնունդս շնորհավոր։ Շնորհակալ եմ, իմ սեր, իմ նոր մեքենայի համար»,- գրել է Դիանան:

Լոս Անջելեսում բնակվող զույգի այս հրապարակումը իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում:

Հետևորդները շնորհավորում են Դիանային՝ նշելով, որ Բենը հերթական անգամ ապացուցեց, թե որքան է սիրում իր կնոջը: